Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդական Անդրեյ Պորտնովը սպանվել է Մադրիդի Պոսուելո դե Ալարկոն արվարձանում գտնվող ամերիկյան դպրոցի դարպասների մոտ։ Այդ մասին հաղորդում է Cadena SER ռադիոն՝ հղում անելով ոստիկանությանը և արտակարգ իրավիճակների ծառայություններին։
«Պոսուելո դե Ալարկոն քաղաքում գտնվող Մադրիդի ամերիկյան դպրոցի մոտ 52-ամյա տղամարդու սպանության գործով հետաքննություն է ընթանում։ Դեպքերը տեղի են ունեցել ժամը 09:15-ի սահմաններում։ SER-ի տվյալներով՝ զոհը Անդրեյ Պորտնովն էր՝ Յանուկովիչի նախկին խորհրդականը, որը ԵՄ-ի կողմից սև ցուցակում էր հայտնվել՝ Ուկրաինայում պետական միջոցները յուրացնելու կամ մարդու իրավունքները խախտելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ի պատասխան «ՌԻԱ նովոստի»-ի հարցման, ոստիկանությունը հաստատել է այս տեղեկությունը։ Ըստ «Պաիս» թերթի՝ հարձակվողները երկու կամ երեքն են եղել, և նրանք հինգ անգամ կրակել են մեքենան վարող տղամարդու վրա։
«Մեկ կրակոցը, որը մահացու էր, արձակվել է գլխին, իսկ մյուս երկուսը՝ իրանին, որովայնին և կողին»,-հաղորդագրության մեջ ներկայացվում է շտապօգնության ծառայության սեփական աղբյուրին։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ սկզբում կասկածներ կային սպանված տղամարդու ազգության վերաբերյալ, սակայն նրա ժամացույցը ոստիկանությանը տվեց վերջնական հուշումը՝ դրա վրա գրված էր ուկրաինական այբուբենը։