Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Արարատ Միրզոյանը՝ Սերգեյ Լավրովին
Քաղաքական
12:32 21/05/2025
Հայաստան

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Արարատ Միրզոյանը՝ Սերգեյ Լավրովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպման արդյունքներով կողմերն այս պահին հանդես գալիս մամուլի ասուլիսով։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանդիպմանն Ա.  Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»:

Մինչ ասուլիսը  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Արարատ Միրզոյանը՝ Սերգեյ Լավրովին