«Հրապարակ». Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել. Այսօր այդ գործով դատական առաջին նիստն է
Օրվա մամուլ
08:47 21/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել. Այսօր այդ գործով դատական առաջին նիստն է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել. այսօր այդ գործով նա առաջին անգամ դատարանի առջև կկանգնի։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին. խոսքը հողերի օտարման մասին է։

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար դրանք էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն մենք գրել էինք, որ քրեական վարույթի թեմա դարձած հողակտորների առյուծի բաժինը Եռաբլուրի դիմացի մայթին է, մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։

Դատական պրոցեսից ավելի ուշագրավ է լինելու թերևս այն, որ ՀՀ երրորդ նախագահը որոշի լրագրողներին հարցազրույց տալ և արձագանքել Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին։

ՀՀԿ-ն առայժմ չի արձագանքել Քոչարյանի դիտարկումներին, միայն Արմեն Աշոտյանն է երեկ անդրադարձել․ «Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը»։ Սպասվում է, որ Սերժ Սարգսյանը կա՛մ կընդունի «պատերազմը» և կշարունակի պաշտպանվել, կա՛մ կրկին հրադադարի առաջարկ կանի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել. Այսօր այդ գործով դատական առաջին նիստն է