Ողբերգական դեպք Գեղարքունիքում. Մասրիկ գետից դուրս են բերվել հոր և որդու մարմինները
Իրավունք
17:36 21/05/2025
Հայաստան

Ողբերգական դեպք Գեղարքունիքում. Մասրիկ գետից դուրս են բերվել հոր և որդու մարմինները

Մայիսի 21-ին, ժամը 16։02-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի մոտակա գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել են ձկնորսությամբ զբաղվող երկու քաղաքացու ձկնորսական և անձնական իրերը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարար ծառայության հաղորդմամբ, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով Մասրիկ գետից դուրս է բերվել քաղաքացիներից մեկի մարմինը։  Փրկարարներն իրականացրել են մյուս քաղաքացու որոնողական աշխատանքները։ 500 մ հեռավորության վրա հայտնաբերվել և ջրից դուրս է բերվել երկրորդ քաղաքացու մարմինը․ շտապօգնության բժշիկներն արձանագրել են քաղաքացիների կենսաբանական մահը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, գետից դուրս բերվածները մահացածներ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Արթուր Առաքելյանն է և 23-ամյա Սարո Առաքելյանը:  Կայքի տեղեկություններով՝ վերջիններս հայր ու որդի էին, ովքեր նշված գետի ափամերձ հատվածում ձկնորսությամբ են զբաղվել:  
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. Մասրիկ գետից դուրս են բերվել հոր և որդու մարմինները