ՊՊ ոստիկանության ծառայողը Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին
Հասարակություն
22:38 22/05/2025
Հայաստան

ՊՊ ոստիկանության ծառայողը Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին

Մայիսի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկանության բաժնի ոստիկան 33-ամյա Նարեկ Բ.-ն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել և հայտնել, որ մոտ 60 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է  նետել։

«Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը, պարեկները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են դիատարին։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա Գ. Ա.-ն է։Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՊՊ ոստիկանության ծառայողը Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին