Հայտնի է, թե ինչ է որոշել Թիկնիզյանը
Սպորտ
19:49 22/05/2025
Աշխարհ

Հայտնի է, թե ինչ է որոշել Թիկնիզյանը

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը շուտով կլքի ակումբը, բայց կշարունակի հանդես գալ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում: Արմսպորտի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը:

Ավելի վաղ Թիկնիզյանը հայտնել էր խաղաժամանակի պակասից իր դժգոհության մասին և մտադիր է դիմել ակումբի ղեկավարությանը՝ պայմանագիրը խզելու խնդրանքով:

26-ամյա պաշտպանը «Լոկոմոտիվին» միացել է 2021 թվականին՝ տեղափոխվելով մոսկովյան ԲԿՄԱ-ից: Ըստ Transfermarkt վերլուծական պորտալի՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 6 միլիոն եվրո:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայտնի է, թե ինչ է որոշել Թիկնիզյանը