Լավրովին Երևանում արտասովոր նվերներ են տվել
Քաղաքական
15:38 22/05/2025
Հայաստան

Լավրովին Երևանում արտասովոր նվերներ են տվել

Աշխատանքային այցով մայիսի 20-21-ը Հայաստանում գտնվող Սերգեյ Լավրովին արտասովոր նվերներ են ըվել։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը Ռուս-Հայկական համալսարանում ելույթ է ունեցել ռուսական համալսարանների մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների, ինչպես նաև փորձագիտական ​​հանրության առջև, նաև հանդիպել է հայրենակիցների հետ Ռուսական տանը։

«Մոլոկանները նախարարին կաղամբի թթվով լի փայտե տակառ են նվիրել։ Իսկ հայկական ֆուտբոլի լեգենդ Ռոման Բերեզովսկին իր ստորագրությամբ գնդակ է նվիրել», - հաղորդում է Ռուսական տունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լավրովին Երևանում արտասովոր նվերներ են տվել