Այս տարվա հունիսն ամենաոչշահավետն է արձակուրդի համար
Հասարակություն
08:17 22/05/2025
Աշխարհ

Այս տարվա հունիսն ամենաոչշահավետն է արձակուրդի համար

Այս տարվա հունիսն ամենաոչշահավետ ամիսն է ամառային արձակուրդ գնալու համար։  «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում նման հաշվարկ է ներկայացրել  հայտնել է Rabota.ru ծառայության մարդկային ռեսուրսների և կազմակերպչական զարգացման տնօրեն Յուլիա Սանինան։

Նա բացատրել է, որ օրական աշխատավարձը կարող է տարբեր լինել տարբեր ամիսներին։ Մի ամսվա ընթացքում, որտեղ աշխատանքային օրերը քիչ են, արձակուրդ վերցնելը կարող է ձեռնտու չլինել, քանի որ մեկ օրվա արժեքը կարող է ավելի բարձր լինել, քան միջին օրական եկամուտը, որից հաշվարկվում է արձակուրդը։

«Որքան շատ աշխատանքային օրեր լինեն ամսվա մեջ, այնքան ավելի շահավետ է օգտվել արձակուրդից»,- նշել մարդկային ռեսուրսների տնօրենը։ Սանինան ընդգծել է, որ այս տարի արձակուրդից օգտվելու ամենաշահավետ ամիսը հուլիսն է լինելու։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս տարվա հունիսն ամենաոչշահավետն է արձակուրդի համար