Ոստիկանությունը վաղն իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Իրավունք
17:15 22/05/2025
Հայաստան

Ոստիկանությունը վաղն իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։

ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից սկսած։

Միջոցառումների մասնակիցներին հորդորում ենք դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։
ՆԳՆ ոստիկանության միջոցառումների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն»,- նշում են ՆԳՆ ոստիկանությունից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոստիկանությունը վաղն իրականացնելու է ուժեղացված ծառայություն