Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ձախողված ԱՆԻՖ-ի ամբողջական հետևանքները դեռ չենք կրել. Պետբյուջեից 84,5 մլն կհատկացնեն լուծարված ծրագրի շահութահարկի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) գոյության ընթացքում 2019-2023 թվականների պետբյուջեից արված հատկացումները ընդհանուր առմամբ կազմել են 25 մլրդ դրամ, և արդյունքում ԱՆԻՖ-ը, 5 տարի գործելուց հետո, լուծարվել է։ Իսկ հետևանքները մինչև այժմ «քերվում» են ՀՀ պետական բյուջեից։
2024 թվականի հունիսին պաշտոնապես հայտնի էր դարձել, որ Կառավարությունը որոշել է 1,7 միլիարդ դրամ ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի պարտավորությունների մարմանը. համապատասխան որոշումը որպես չզեկուցվող հարց էր ներառվել հունիսի 27-ի Կառավարության նիստի օրակարգում։
Երեկ էլ Կառավարությունը հաստատեց՝ 84,5 մլն (մոտ 220 հազար ԱՄՆ դոլար) դրամ ՀՀ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած և սկանդալի մեջ հայտնված ԱՆԻՖ պետական ընկերության շահութահարկը վճարելու համար։ Այսինքն՝ ձախողված ծրագրի ամբողջական հետևանքները դեռ չենք կրել:
Բացի այդ, ԱՆԻՖ-ը նախկինում պետական բյուջեից ստացել է մի քանի խոշոր դրամաշնորհներ, ներառյալ՝ 1,8 միլիարդ դրամ 2022 թվականին, և ևս 1,8 միլիարդ դրամ 2023 թվականին «Ֆլայ Արնա» ավիաընկերության նախագծի համար։ Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից ԱՆԻՖ-ին տրամադրվել է մոտ 25 միլիարդ դրամ, սակայն իրականացված ծրագրերից շատերը չեն հասել իրենց նպատակներին կամ ընդհանրապես չեն իրականացվել։
Այս առիթով հարուցված է քրեական գործ, սակայն 2022-ից մինչև օրս որևէ մեղադրյալ այս գործով չկա: Իսկ հիմնական պատասխանատուներն են Տիգրան Ավինյանը և Նիկոլ Փաշինյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։