Զզվացրիք ձեր մելկո բուրժուազնի ու քաղքենի ճաշակով. Զեյթունցյանը՝ Անգլիական այգու վերակառուցման մասին
Օրվա թեմա
10:16 24/05/2025
Հայաստան

Զզվացրիք ձեր մելկո բուրժուազնի ու քաղքենի ճաշակով. Զեյթունցյանը՝ Անգլիական այգու վերակառուցման մասին

«Էլի այգի են վերանորոգում, բայց ոնց որ էլի հող չկա, էլի քայլուղիներ են: Էլի մեր միջի աղքատությունից չենք կարողանում ազատվել»,-գրում է «Մշակույթ և զբոսաշրջություն» ՀԿ-ի համահիմնադիր Զարմինե Զեյթունցյանը՝ արձագանքելով Անգլիական այգու վերակառուցման վերաբերյալ հաղորդագրությանն ու դրան կցված լուսանկարներին։



«Զարգացման և ներդրումային ծրագրեր» ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է. «Երևանցիների կողմից սիրված Անգլիական այգին կվերակառուցվի. Իտալական RENCO ընկերությունը, նոր մեգանախագծի շրջանակներում, որն իրականացվելու է Երևանի կենտրոնում` նախկին հեծանվահրապարակի տեղում, կվերակառուցի նաև Անգլիական այգին»։

Զեյթունցյանը շարունակում է.

«Ամեն ինչ պիտի քաղքենի «ճոխ» լինի: Կուզեի ռենդեռները տեսնել: Հայդ պարկում եղե՞լ եք: Առաջին հայացքից վայրի տեսք ունի, բայց չեք կասկածում չէ՞, որ ամեն միլիմետրը մտածված: Է: Երկու նկար Հայդ պարկից մեկնաբանություններում: Նաև Տոկիոյի, Ամստերդամի քաղաքային այգիներից:

Զզվացրիք ձեր մելկո բուրժուազնի ու քաղքենի ճաշակով: Էս էլ Conde Naste Best City parks. Մեզ էդ ցանկում լինելը չի սպառնում քանի դեռ գոյատևման մակարդակում գտնվելով մեզ քաղաքակիրթ հանրության տեղ ենք դրել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զզվացրիք ձեր մելկո բուրժուազնի ու քաղքենի ճաշակով. Զեյթունցյանը՝ Անգլիական այգու վերակառուցման մասին