Ո՞ւմ հետ խոսեմ, ինչո՞ւ խոսեմ, ինչի՞ մասին խոսեմ. Ռուբեն Մաթևոսյան
Մշակույթ
22:46 24/05/2025
Հայաստան

Ո՞ւմ հետ խոսեմ, ինչո՞ւ խոսեմ, ինչի՞ մասին խոսեմ. Ռուբեն Մաթևոսյան

«Նայած ով է մեղադրում և ինչ նկատառումներով են մեղադրում»,- 24news-ի եթերում ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը պատասխանելով հարցին, որ այսօր շատ են քննադատում մտավորականներին, որ նրանք լուռ են ունենում երկրում տեղի ունեցողի նկատմամբ։

«Ես աշխատում եմ չառնչվել, որովհետև ոչ թե նրա համար, որ իմ առողջությունը պահանջում է կողքի կանգնել, ես անմիտ եմ համարում առնչությունը։

Ոնց կարելի է ասել՝ ինչո՞ւ չես խոսում։ Ո՞ւմ հետ խոսեմ, ինչո՞ւ խոսեմ, ինչի՞ մասին խոսեմ։ Տեսնես, որ դրա անհրաժեշտությունը գիտակցվում է, ասա, բայց եթե տեսնում ես, որ նվազեց արդեն, ծիծաղելի է դառնում քո բորբոքման աստիճանը, այն, ինչ ուզում ես բարձրաձայնել, չասես։ Ես այդպես եմ մտածում։ Կարևոր չէ, ով, ինչ, երբ, ինչ է գրում, ինչպես է մտածում։

Ուշադիր հետևում եմ։ Անարդյունք խոսքը ոչինչ է, եթե խոսքը տեղ է հասնում, նպատակային է, ուրեմն արժի, եթե աննպատակ է, կարիք չկա։ Օդում կարկել՝ որ ի՞նչ։ Վախեցնե՞լ մարդկանց։ Չէ։  Ուշադրություն հրավիրե՞լ՝ կարիք չկա։

Ամեն մարդ ինքն է որոշում։

Կան երևույթներ, երբեք չեն մտածում այս մարդն այս պահին ինչ հոգեվիճակի մեջ է, կամ տանը ինչ է եղել, ինչու է լռել։ Գուցե այնպիսի երևույթներ են եղել, որ ինքը ժամանակ էլ չունի լսի, ուր մնաց պատասխան տա։ Չգիտեմ։ Չեմ ուզում շատ ընդլայնվել, հարցի պատասխանն ամբողջացնել, թողնում եմ կիսատ, ինչպես կուզեն՝ հասկանալ։

Ես չեմ սիրում մեյդան ընկնել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞ւմ հետ խոսեմ, ինչո՞ւ խոսեմ, ինչի՞ մասին խոսեմ. Ռուբեն Մաթևոսյան