Էրդողանը Ահմեդ Ալ-Շարաանի հետ հանդիպմանը հայտարարել է՝ Անկարան կշարունակի աջակցել Սիրիային
Քաղաքական
21:55 24/05/2025
Տարածաշրջան

Էրդողանը Ահմեդ Ալ-Շարաանի հետ հանդիպմանը հայտարարել է՝ Անկարան կշարունակի աջակցել Սիրիային

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ Ալ-Շարաան այսօր Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։  Ռիա նովոստին, հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին, հայտնում է, որ նրանք քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման հարցը։ Էրդողանը խոսել է սիրիական բանակի կենտրոնացված վերահսկողության կարևորության մասին։

Շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մի շարք համաշխարհային և տարածաշրջանային հարցեր։

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Սիրիային և կարծում է, որ երկրի համար «ավելի պայծառ և հանգիստ» ժամանակներ են սպասվում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էրդողանը Ահմեդ Ալ-Շարաանի հետ հանդիպմանը հայտարարել է՝ Անկարան կշարունակի աջակցել Սիրիային