Մանուկյան. Եթե անկլավներում լինի Ադրբեջանը, նշանակում է՝ դու քո ներսում պահում ես օտար զորք, որը ցանկացած պահ կարող է քեզ ոչնչացնել
Քաղաքական
16:05 24/05/2025
Հայաստան

Մանուկյան. Եթե անկլավներում լինի Ադրբեջանը, նշանակում է՝ դու քո ներսում պահում ես օտար զորք, որը ցանկացած պահ կարող է քեզ ոչնչացնել

«Ալիևը շատ լավ է աշխատում աշխարհի հետ հասարկական կարծիք ստեղծելու համար, ծախսում է միլիարդներ»,- Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության (ԱԺՄ) համագումարին ունեցած ելույթում ասաց «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը։

Ըստ նրա, հայկական սփյուռքը կարող է անել այդ գործը,  բայց այդ ներուժը չի օգտագործվում։

«Արցախի հարցի հետ պետք է լինի գերիների վերադարձ, բայց պետք է ձևակերպել պահանջները։

Եթե անկլավներում  լինի Ադրբեջանը, նշանակում է՝  դու քո ներսում պահում ես օտար զորք, որը ցանկացած պահ կարող է քեզ ոչնչացնել։

Պետք է սպառազինությունների բալանս լինի, ոչ մեկի մոտ գայթակղություն չառաջանա հարձակվել դիմացինի վրա»,- ասաց Մանուկյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մանուկյան. Եթե անկլավներում լինի Ադրբեջանը, նշանակում է՝ դու քո ներսում պահում ես օտար զորք, որը ցանկացած պահ կարող է քեզ ոչնչացնել