«Հրապարակ». Հնարավոր է նախաձեռնողներն ԱԺ-ին առաջարկեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը
Օրվա մամուլ
09:02 24/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Հնարավոր է նախաձեռնողներն ԱԺ-ին առաջարկեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չի բացառվում, որ խորհրդարանին իմպիչմենտի գործընթաց սկսելու առաջարկով դիմած «Արթուն ենք» շարժումը վարչապետի իր թեկնածուին առաջարկի պատգամավորներին, եթե այս իրավիճակը ձգվի, և որևէ թիմ թեկնածու չառաջադրի։ «Հայաստան» դաշինքը, առաջինն արձագանքելով իմպիչմենտի գործընթացին, պատրաստակամություն հայտնեց՝ տալ 28 պատգամավորի, այսինքն՝ ողջ ֆրակցիայի ստորագրությունը, եթե լինի հարմար թեկնածու և 8 ստորագրություն։

«Պատիվ ունեմ»-ը հայտարարեց, որ «այս պահին» չունի թեկնածու, պատրաստ է առանց նախապայմանի քննարկել որևէ թեկնածուի և նախաձեռնել գործընթաց, սակայն Էդմոն Մարուքյանի թեկնածության ի հայտ գալուց հետո պարզվեց, որ թեկնածուի հետ կապված, այնուամենայնիվ, պայմաններ կան` նա չպետք է 20 թվականից հետո համագործակցած լինի գործող իշխանությունների հետ։ Եթե երկու թիմերը ձգեն թեկնածու որոշելու հարցը, ապա հնարավոր է նախաձեռնողներն ԱԺ-ին առաջարկեն ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի թեկնածությունը։ Թերևս նման հնարավոր զարգացումներով է պայմանավորված, որ վերջին օրերին քաղաքական որոշ շրջանակներ հակաքարոզչություն են սկսել Վանեցյանի դեմ, չնայած նրան, որ նա քաղաքական ակտիվություն առանձնապես չի դրսևորում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հնարավոր է նախաձեռնողներն ԱԺ-ին առաջարկեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը