Դիլիջան-Երևան ավտոճանապարհին հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է
Հասարակություն
16:40 24/05/2025
Հայաստան

Դիլիջան-Երևան ավտոճանապարհին հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է

Մայիսի 24-ին, ժամը 10:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է․ առկա է դիզելային վառելիքի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել ճանապարհի լվացման և կցորդիչի հովացման աշխատանքներ: 

Բեռնատարը հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դիլիջան-Երևան ավտոճանապարհին հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է