Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բելգորոդի մարզում գնացքը վթարի է ենթարկվել պայթուցիկ սարքի պատճառով
ՌԴ Բելգորոդի մարզում գնացքը բարձրացել է պայթուցիկ սարքի վրա, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի մասին Telegram ալիքով հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ գնացքը վթարի է ենթարկվել ռելսերի տակ տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով»,-գրել է նա։
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Նովոոսկոլսկի շրջանում։ Ոչ ոք չի տուժել։ Երկաթուղային գծերի ցանցը վնասվել է։
Գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Բոլոր արտակարգ ծառայությունները աշխատում են տեղում։