Այսօր Հայաստան կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Քաղաքական
21:33 25/05/2025
Հայաստան

Այսօր Հայաստան կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է.

«Մայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր Հայաստան կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն