Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ArcaPay համակարգին
Տնտեսություն
17:04 26/05/2025
Հայաստան

Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ArcaPay համակարգին

Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ևս մեկ նորարարական էկոհամակարգի՝ ArcaPay-ին։

ArcaPay-ը Հայաստանի բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդներին թույլ է տալիս գումար փոխանցել մեկ ակնթարթում՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։

Ծառայությունը հասանելի է Byblos Mobile հավելվածում և Բանկի Հաճախորդներին հնարավորություն է տալիս կատարելու դրամով ակնթարթային փոխանցումներ բոլոր այն բանկերի հաճախորդներին, որոնք նույնպես միացել են ArcaPay համակարգին․

– Միայն ստացողի հեռախոսահամարով

– Առանց քարտի թվերը կամ հաշվեհամարն իմանալու

Բիբլոս Բանկ Արմենիայի Հաճախորդները կարող են Byblos Mobile հավելվածի «Կարգավորումներ» բաժնում ընտրել այն որպես հիմնական բանկ՝ այլ բանկերից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալու համար: Փոխանցում կարելի է կատարել ընթացիկ, խնայողական և քարտային հաշիվների միջև։ Ծառայությունը դեռևս հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին։

«Բիբլոս Բանկ Արմենիայում Հաճախորդների հարմարավետությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Այս առումով, մենք ընդլայնում ենք մեր թվային և հեռավար բանկային ծառայությունների շրջանակն ու մեր Հաճախորդներին տրամադրում լավագույն լուծումները։ ArcaPay-ը ևս այդ լուծումներից է։ Այժմ մեր Հաճախորդները կարող են մուտք գործել Byblos Mobile հավելվածը և արագ ու ապահով փոխանցումներ կատարել այլ Բանկերի Հաճախորդներին՝ նշելով միայն վերջիններիս հեռախոսահամարը»,- նշեց Բանկի Սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր  Փալիկյանը։

«ArcaPay-ը դարձավ առաջին համակարգը, որը մշակեց նոր միտում՝ թույլ տալով միջբանկային փոխանցումներ կատարել միայն կոնտակտով՝ առանց քարտային տվյալների անհրաժեշտության, և դա վայրկյանների ընթացքում։ Մեծ ուրախությամբ ողջունում ենք Բիբլոս Բանկ Արմենիային ArcaPay համակարգում և փաստում ենք, որ այս նոր անդամակցությամբ համակարգը դարձավ ավելի հզոր ու արդյունավետ։ Այժմ ArcaPay համակարգին մասնակից բանկերի թիվը հասել է 7-ի։ Մոտ ապագայում սպասվում է, որ ArcaPay համակարգին կմիանան նաև այլ բանկեր և վճարահաշվարկային կազմակերպություններ», - նշում է «Արմենիան Քարդ» ընկերության զարգացման բաժնի տնօրեն Ռուբեն Սաղոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ArcaPay համակարգին