Պատկերացնո՞ւմ եք, մեր սահմանները պետք է պաշտպանեն մտավոր հետամնացները. Ժաննա Ալեքսանյան
Իրավունք
21:00 26/05/2025
Հայաստան

Պատկերացնո՞ւմ եք, մեր սահմանները պետք է պաշտպանեն մտավոր հետամնացները. Ժաննա Ալեքսանյան

Կառավարությունը հավանություն տվեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը՝ գումարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։ Իշխանությունները, ինչպես հանրապետության կենսագործունեության մյուս ոլորտներում, այնպես էլ կարևորագույն՝ պաշտպանույան ոլորտում, խնդիրները փորձում են ոչ թե վերևից լուծել, այլ ներքևից։ Այլ կերպ ասած՝ փոխանակ ԶՈւ-երում օերնքը՝ Կանոնագիրքը աշխատեցնեն, որպեսզի տարեկան ոչ կանոնադրական հարաբերությունների և ոչ պատշաճ կահավորված դիրքերի պատճառով տասնյակ զոհեր չտանք, որոշել են քանդել բանակի հիմքը՝ սոցիալական անհավասարությամբ իջեցնել մարտունակությունը և մարտական ոգին՝ վերջնականորեն բարոյալքել բանակը։ Խնդրահարույց օրինագծի և ՀՀ ԶՈւ-երում տիրող վիճակի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Հարցազրույցում հնչեցված թեզերի առաջին մասը՝ ստորև.

•Սա էս իշխանության հերթական փող աշխատելու ծրագիրն է։ Իրենք ամեն ինչից փող են աշխատում։ Սա բիզնես-ծրագիր է։

 •Մահվան դեպքերն ավելացել են բանակում իրենց իշխանության գալուց ի վեր։

•Հիշում եք չէ՞, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե «կալյասկայով էլ լինեն, պետք է ծառայեն», չնայած ինքը մի ժամ չի ծառայել բանակում և չի էլ ծառայի։

•Մտավոր խնդիրներով մարդկանց էին զորակոչում բանակ, որոնց նախկինում չէին զորակոչում, այսինքը պատկերացնում եք, մեր սահմանները պետք է պաշտպանեն մտավոր հետամնացները։

•Հայաստանն ունի բացարձակ անվտանգության խնդիր, ամեն րոպե այստեղ կարող է պատերազմ լինել և պատկերացնում եք, թե ինչ են անում իրենք բանակի հետ՝ քանդում են և ոչնչացնում։

•Յոթ ամիս ծառայելուց հետո իմ խնդրանքով զորամասի հրամանատարը զինվորին ուղարկել է կրկնակի փորձաքննության, որ մտավոր կարողությունների պատճառով ինքն ի վիճակի չե բանակում ծառայել։ Նրան ազատել են ծառայությունից։ Մի չքավոր ընտանիք։ Ինչ աստիճանի թքած ունենաս, որ ո՛չ այդ հիվանդ տղային, ո՛չ էլ ընտանիքի վիճակը չնկատես, միայն թե այդ բիզնես ծրագիրն իրենք անեն։

•Այս նախագիծը տապալում է մեր բանակն՝ ընդհանրապես, կառուցվածքը և այլն։

 •Ոչինչ չի արվում, ամենակարևորը, որ Պապիկյանը զորաշարժ է իրականացնում ՀՀ տարածքում՝ ինչ-որ «միլիոնավոր» ուղեկցողներով, շեֆից հետ չի մնում, բայց բանակի մասին ոչ մեկը չի մտածում, նկատի ունեմ իշխանություններին։

 •Եթե դիտարկենք զուտ կարգապահական իմաստով, որ հիմա բանակում կարգապահություն գոյություն չունի, համեմատելով ասեմ, որ, օրինակ, Սեյրան Օհանյանը բավականին ուշադիր էր բանակի նկատմամբ։ Նա հաշվի էր առնում մամուլի հրապարակումները, բանակն ավելի բաց էր, քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ էին կազմակերպում։

 •Ձեզ տեղյակ ենք պահում, գնացեք կարգավորեք այս հարցերը, բայց այս կառավարությունը, իշխանությունը բացառիկ է։ Ես չգիտեմ, թե իրենց մեջ գոյություն ունի մեկը, որը կարող է մտածել մարդու մասին, զինվորի մասին, որը թքած չունի այդ խնդիրների վրա։

 •Սա մի ցածրորակ իշխանություն է։ Անտարբերությունը և ամեն ինչը քաղաքական շահերին և նպատակներին ծառայեցնելը, անտեսել զինվորին, մարդուն, բերել այդպիսի նախագիծ առքուվաճառքի հանել զինվորին... Դժվար է պատկերացնել։

 •Բարեփոխեիք բանակը, դարձնեիք միջավայր, որ գոնե մարդն իմանա, որ գալու է այնտեղ և չի սպանվելու խաղաղ պայմաններում։ Ոչ թե պատերազմի ժամանակ, այլ՝ խաղաղ պայմաններում, ինքը վստահ լինի, որ գալով զոհ չի դառնա կրիմինալ բարքերին։

•Իրենք օրինականացնում են կոռուպցիան, բայց ովքեր պետք է վճարեն և չծառայեն չգիտեմ։ երևի իրենք իրենց կլիենտուրան ունեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատկերացնո՞ւմ եք, մեր սահմանները պետք է պաշտպանեն մտավոր հետամնացները. Ժաննա Ալեքսանյան