Չենք ընդունում տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտի որևէ փոփոխություն՝ անվանենք այն «Զանգեզուրի միջանցք» կամ որևէ այլ բան. Իրանի ԱԳ փոխնախարար
Քաղաքական
16:26 26/05/2025
Տարածաշրջան

Չենք ընդունում տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտի որևէ փոփոխություն՝ անվանենք այն «Զանգեզուրի միջանցք» կամ որևէ այլ բան. Իրանի ԱԳ փոխնախարար

Իրանն աջակցում է տարածաշրջանային կապի դիվերսիֆիկացիային, այդ թվում՝ տրանսպորտային ուղիներին և միջանցքներին, ինչը օգուտ կբերի տարածաշրջանի երկրներին։ Այսօր «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասաց Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Ղաթիբզադեն:

Նա նաև վերահաստատեց  Թեհրանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին՝ խրախուսելով երկրներին հնարավորինս շուտ ավարտին հասցնել համաձայնագիրը։

Միաժամանակ, Սաիդ Ղաթիբզադեն վերահաստատեց Իրանի դեմ լինելը տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտի ցանկացած փոփոխության:

«Մենք չենք ընդունում տարածաշրջանի աշխարհառազմավարական  լանդշաֆտի որևէ փոփոխություն՝ անվանենք այն «Զանգեզուրի միջանցք»  կամ որևէ այլ բան։ Մենք աջակցում ենք այն ամենին, ինչի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են գալիս միմյանց հետ՝ հիմնվելով միջազգային իրավունքի և միջազգային նորմերի, Հայաստանի ինքնիշխանության և իրավասության վրա։ Սակայն շատ կարևոր է նշել, որ ոչինչ չպետք է փոխի այս տարածաշրջանի աշխարհառազմավարական  լանդշաֆտը», - ընդգծեց նա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չենք ընդունում տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտի որևէ փոփոխություն՝ անվանենք այն «Զանգեզուրի միջանցք» կամ որևէ այլ բան. Իրանի ԱԳ փոխնախարար