Ծաղկաձորում քառանիվի վթարի հետևանքով տուժած աղջիկներից մեկը շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո
Առողջություն
13:08 26/05/2025
Հայաստան

Ծաղկաձորում քառանիվի վթարի հետևանքով տուժած աղջիկներից մեկը շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո

Քառանիվի կողաշրջման հետևանքով վնասվածքներ ստացած երկու դպրոցահասակ աղջիկներից մեկը շարունակում է մնալ  բժիշկների հսկողության ներքո։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել  Ծաղկաձորում։ Քառանիվի կողաշրջման հետևանքով 4 դպրոցահասակ աղջիկներ են հիվանդանոց, որոնցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել։

Panorama.am-ի հետ զրույցում ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ տուժածներից մեկը «Հրազդան» ԲԿ-ում համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո հենց նույն օրը դուրս է գրվել։

«Մյուս տուժածը պոլիտրավմայով  նույն օրը տեղափոխվել է երևանյան բժշկական կենտրոններից մեկը։ Վիրահատվել է, բժիշկների հսկողության ներքո է։ Կյանքին սպառնացող վտանգ չկա»,-ասաց ԱՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ  երկու դպրոցահասակ աղջիկների մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Վարորդը ձերբակալված է։

342 հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն։

4-րդ հոդվածը սահմանում է.

Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, որը կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Վարորդը համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծաղկաձորում քառանիվի վթարի հետևանքով տուժած աղջիկներից մեկը շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո