Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փոքր վեդեցու միլիոնը տարել էին. Անասնագողություն կատարած երիտասարդները ձերբակալվեցին
Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում մայիսի 19-ին հաղորդում տված Փոքր Վեդի գյուղի բնակիչը հայտնել էր, որ մայիսի 18-ի ժամը 23-ից մայիսի 19-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով անասնագոմի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են իրեն պատկանող կովն ու երինջը՝ պատճառելով 1 միլիոն 300 հազար դրամի նյութական վնաս:
ՆԳ նախարարության փոխանցմամբ, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Վեդիի համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությանը կատարել են Սուրենավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա և Արարատ քաղաքի բնակիչ 30-ամյա երկու տղամարդ։ Պարզվել է նաև, որ նրանք խոշոր եղջերավոր անասունները 400 հազար դրամով վաճառել են Արտաշատ քաղաքի մի բնակչի:
Մայիսի 22-ին երիտասարդները ձերբակալվել և ներկայացվել են Վեդիիի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: