Սկանդալային կադրեր. Վիետնամ ժամանած Մակրոնին կինն ապտակում է ինքնաթիռում, ապա հրաժարվում թևանցուկ իջնել
Քաղաքական
11:47 26/05/2025
Աշխարհ

Սկանդալային կադրեր. Վիետնամ ժամանած Մակրոնին կինն ապտակում է ինքնաթիռում, ապա հրաժարվում թևանցուկ իջնել

Համացանցում արագորեն տարածվում են սկանդալային կադրեր Ֆրանսիայի նախագահի ու տիկնոջ Վիետնամ կատարած այցի մեկնարկից։
Ինչպես երևում է, Մակրոնի համար այցը մեկնարկել է դժոխային կերպով։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Մակրոնի կինը՝ Բրիջիտ Մակրոնն ինքնաթիռում ապտակում ամուսնուն, ապա հրաժարվում է նրան թևանցուկ իջնել ինքնաթիռից։

Նշենք, որ Մակրոնը կնոջ հետ մեկնարկել է Հարավարևելյան Ասիա շրջագայություն, բացի Վիետնամից նա կլինի նաև Ինդոնեզիայում և Սինգապուրում։ Վիետնամում, որը ֆրանսիական գաղութային ցավալի անցյալ ունի, Մակրոնն այսօր կհանդիպի երկրի ղեկավարների, իսկ երեքշաբթի օրը՝ էներգետիկ ոլորտի ներկայացուցիչների հետ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սկանդալային կադրեր. Վիետնամ ժամանած Մակրոնին կինն ապտակում է ինքնաթիռում, ապա հրաժարվում թևանցուկ իջնել