Բագրատունյաց պողոտայում կոտրել էին վճարային տերմինալի ապակին
Իրավունք
16:47 26/05/2025
Հայաստան

Բագրատունյաց պողոտայում կոտրել էին վճարային տերմինալի ապակին

Համայնքային ոստիկանութան Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 22-ին՝ ժամը 8.20-ին, տեղեկություններ են ստացել, որ Բագրատունյաց պողոտայում գտնվող վճարային տերմինալից ինչ-որ մեկը փորձում է գողություն անել:

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ահազանգով անմիջապես նշված վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը պտտուկահանով վճարային տերմինալի ապակին կոտրելու միջոցով փորձել է գողություն կատարել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բագրատունյաց պողոտայում կոտրել էին վճարային տերմինալի ապակին