Բենզինի հետ այլ բան էին խառնում ու վաճառում 250 դրամով. Գեղամ Գևորգյան
Տնտեսություն
16:43 27/05/2025
Հայաստան

Բենզինի հետ այլ բան էին խառնում ու վաճառում 250 դրամով. Գեղամ Գևորգյան

«Հանձնաժողովն արձանագել է՝ բենզինի վաճառքը մեծածախ շուկայում պետք է տեղի ունենա տեղափոխումից առաջ թղթային  ամբողջ գործընթացով և տեղափոխման ժամանակ պետք է վերահսկողություն լինի»,- Ազգային ժողովում հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա նշեց, որ բենզինը տեղափոխվում է  որոշակի պահեստներ, իսկ այդ ընթացքում տարբեր այլ նյութեր են մեջը խառնվում, որի արդյունքում ունենում են  ոչ մրցակցային շուկա։

«Արձանագրում՝ նավթա կամ նման անվանումներում ապրանքների վրա մաքսատուրքի սահմանում։ Այդ ապրանքը Հայաստանում չի կարող ազատ իրացվել, մեր պատկերացումը հստակ է՝ գալիս է այդ ապրանքը, վերջանարդյունքում խառնվում է  որակյալ ապրանքի հետ, բենզալցակայաններում վաճառում են։ 

Կհիշեք, մի պահ մի քանի բենզակայանում բենզինը 250 դրամ էր։ Արագ արձագանքեցինք,  քանի որ չէր կարող նման բան լինել։ Ու չի կարելի  հավատալ խոսակցություններին, թե իրականում բենզինը գինը 200 դրամ է,  մենք թույլ չենք տալիս։ Դա խայծ է, կյանքը ցույց տվեց, մենք ճիշտ ենք, այդ մարդիկ պատասխանատվության ենթարկեցին։

Այդ մարդկանց նկատմամբ վարույթ է հարուցվում, սնանկում են այդ մարդիկ, մի քանիսի վրա քրեական գործ կա, բայց երևույթը չի դադարում։ Մենք առաջարկել ենք երևույթի դադարեցման ինստիտուցիոնալ մեխանզիմ, քննարկել ենք կառավարության գործընկերների հետ, հուսով ենք՝ կյանքի կկոչվի, այդ խնդիրը հետայսու կվերանա»,- ասաց Գ.Գևորգյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բենզինի հետ այլ բան էին խառնում ու վաճառում 250 դրամով. Գեղամ Գևորգյան