Առաջիկայոմ ՌԴ-ն մարդասիրական օգնություն կուղարկի Արցախից բռնի տեղահանվածներին. Զախարովա
Քաղաքական
14:16 27/05/2025
Աշխարհ

Առաջիկայոմ ՌԴ-ն մարդասիրական օգնություն կուղարկի Արցախից բռնի տեղահանվածներին. Զախարովա

«Իհարկե, այդ մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում, և մոտ ապագայում նախատեսվում է նոր, բավականին մեծ մարդասիրական ակցիա»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան պատասխանելով  հարցին, թե արդյոք Ռուսաստանը շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց իրավիճակին և արդյոք նախատեսվում են մարդասիրական օգնության նոր մատակարարումներ։

Նա նշել է, որ հայկական կողմից այս խնդրով զբաղվում է «Եվրասիա» ՀԿ-ի հանրապետական մասնաճյուղը, իհարկե, այլ կառույցներ։

Զախարովին հիշեցրել է, որ  Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը նախկինում, մասնավորապես 2023-ի հոկտեմեբրին, մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, Արցախից բռնի տեղահանվածներին  տրամադրվել է վեց տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և այլն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջիկայոմ ՌԴ-ն մարդասիրական օգնություն կուղարկի Արցախից բռնի տեղահանվածներին. Զախարովա