«Հրապարակ». Էդմոն Մարուքյանը քաղաքական ֆորմատի փնտրտուքների մեջ է, ո՞ր դաշտում է դիրքավորավել
Օրվա մամուլ
08:46 27/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Էդմոն Մարուքյանը քաղաքական ֆորմատի փնտրտուքների մեջ է, ո՞ր դաշտում է դիրքավորավել

«Հրապարակ» թերթը գրում է.

««Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում է, իր ամերիկյան հանդիպումներից լուսանկարներ է հրապարակում։ Նրա մտերիմներից մեկը մեզ ասաց, որ այցի գլխավոր նպատակը Վարդան Ղուկասյանի՝ Դոգի փաստաբանական խմբի հետ հանդիպելն է: Իրավաբան Մարուքյանը որոշել է աջակցել Ղուկասյանի ազատության գործին: Իսկ մայիսի 27-ին նրա գործով  դատական նիստ կա։ Մարուքյանը նաև Լաս Վեգասից է լուսանկար հրապարակել, որտեղ կայանալու է Դոգի դատը։

Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում խոսում են, որ ԼՀԿ ղեկավարը քաղաքական ֆորմատի փնտրտուքների մեջ է և դիրքավորվել է այն դաշտում, որում Դոգն էր՝ մերժելով և՛ նախկիններին, և՛ ներկաներին։ Նա իր լայվերից մեկում Դոգին է պաշտպանել` նրան գրեթե իրեն հավասար քաղաքական գործիչ սարքելով: Մեզ հետ զրույցում Մարուքյանը հերքեց տեղեկությունը՝ սուտ է, Դոգի հետ կապված չէ իր այցը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Էդմոն Մարուքյանը քաղաքական ֆորմատի փնտրտուքների մեջ է, ո՞ր դաշտում է դիրքավորավել