Ինչպես նվազեցնել ՄԻԱՎ-ի վարակման վտանգը. Ներկայացնում է մասնագետը
Առողջություն
11:56 27/05/2025
Հայաստան

Ինչպես նվազեցնել ՄԻԱՎ-ի վարակման վտանգը. Ներկայացնում է մասնագետը

ՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրանքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից և սոցիալական կարգավիճակից, նույնիսկ մեկ սեռական հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման, վարակված արյան փոխներարկման միջոցով:

Ինչպես նվազեցնել ՄԻԱՎ-ի վարակման վտանգը

Համաճարակաբան Վարդան Արզաքանյանը նշում է՝ պաշտպանության ամենաարդյունավետ միջոցներից մեկը պահպանակների օգտագործումն է։ Այն նվազեցնում է ՄԻԱՎ-ի և այլ սեռավարակների փոխանցման ռիսկը։

Եթե վարում եք ակտիվ սեռական կյանք, կարևոր է պարբերաբար հետազոտվելը։ Հայաստանում հնարավոր է անվճար և անանուն հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ և ստանալ հուզող հարցերի պատասխանները։

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային շփումով՝ ձեռքսեղմումով, համբույրով, ընդհանուր սպասքից կամ օդի միջոցով։ ՄԻԱՎ վարակ ունեցող անձինք պետք է ապրեն առանց խտրականության, ունենան բուժման և խնամքի լիարժեք իրավունք։

Ու՞ր դիմել հետազոտության և խորհրդատվության համար

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հասանելի է առողջապահական տարբեր հաստատություններում, ինչպես նաև` ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։ Պարբերաբար հետազոտվելը կարևոր քայլերից մեկն է ձեր առողջությունը պահպանելու համար։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչպես նվազեցնել ՄԻԱՎ-ի վարակման վտանգը. Ներկայացնում է մասնագետը