Խոսք եմ տվել Վալենտինա Մատվիենկոյին, որ անձամբ կդիմավորեմ իրեն. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
13:13 27/05/2025
Հայաստան

Խոսք եմ տվել Վալենտինա Մատվիենկոյին, որ անձամբ կդիմավորեմ իրեն. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն  օդանավակայանում անձամբ է դիմավորելու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, որ առաջիկա օրերին կայցելի Հայաստան։

«Ես անձամբ խոսք եմ տվել Վալենտինա Մատվիենկոյին, որ ինքս կդիմավորեմ իրեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա շարունակեց. «Ինքն ասաց՝ ո՞նց էիք դուք տիկին Նենսի Փելոսիին դիմավորել օդանավակայանում,  ես ասացի՝ տիկին Մատվիենկո, երբ դուք  էլ գաք, մեծ հաճույքով ձեզ նույնպես կդիմավորեմ»։

Հարցին՝ արդյո՞ք Մատվիենկոյի օրակարգը հայտնի է, Սյունիք այց լինելո՞ւ է՝ Սիմոնյանը պատասխանեց. «Ճիշտն ասեմ՝ նման ինֆորմացիա չունեմ, չգիտեմ։ Հիմա այց ունեմ, դրանով եմ զբաղված»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոսք եմ տվել Վալենտինա Մատվիենկոյին, որ անձամբ կդիմավորեմ իրեն. Ալեն Սիմոնյան