Շինարարը պատմում է, թե ինչպես են իրեն վախեցրել, որ հրաժարվի շահած տենդերից՝ ի նպաստ «Լիլանարմ»-ի. Արթուր Չախոյանի հրապարակումը
Տնտեսություն
12:40 28/05/2025
Հայաստան

Շինարարը պատմում է, թե ինչպես են իրեն վախեցրել, որ հրաժարվի շահած տենդերից՝ ի նպաստ «Լիլանարմ»-ի. Արթուր Չախոյանի հրապարակումը

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել և գրել. «Մանկապարտեզի տենդերը շահած շինարարը պատմում է, թե ինչպես են իրեն վախեցրել և ճնշում գործադրել, որ նա տենդերից հրաժարվի, որ այդ տենդերը ավելի թանկ գնով անցնի ՔՊ-ական «Լիլանարմ» ընկերությանը։

Ու ՔՊ-ականները «Լիլանարմ» ՍՊԸ-ին պաշտպանում են՝ ասելով, որ նա արդար ձևով է տենդերները շահում՝ ցածր գին առաջարկելով։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ «Լիլանարմ» ՍՊԸ-ն տենդերները նույնիսկ չի շահում, այլ՝ տենդերը շահած մասնակիցին վախեցնելով, ճնշում գործադրելով՝ խլում է տենդերը։

Ասեմ ավելին, ՔՊ-ական «Լիլանարմ» ՍՊԸ-ն նաև Երևանյան լճի բարեկարգման աշխատանքների տենդերը չէր հաղթել, նա զբաղեցրել էր 3-րդ տեղը։ Հիմա պարզ չէ դառնում, թե ինչպես են 3-րդ տեղ զբաղեցրած մասնակցին տենդեր տալիս։ Այս դեպքի առթիվ նույնիսկ քրեական գործ չհարուցվեց։

Տեսագրությունում «Կվալիտ շին» ընկերության տնօրեն Վիգեն Ուրուշանյանը ներկայացնում է, թե ինչպես է հաղթել Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթը, վճարել պահանջվող երաշխիքները՝ 25 մլն դրամը, սակայն Երևաի քաղաքապետարանից մի քանի անգամ կանչել են և պահանջել, որ թիվ 48 մանկապարտեզի տենդերից հրաժարվի։ Պարզվել է, որ քաղաքապետարանը ցանկանում է, որ այդ մանկապարտեզը վերանորոգի «ԼիլիանԱրմ»  ընկերությունը, որի տնօրենը ՔՊ-ական ավագանու ցուցակում է եղել և արդեն մի քանի անորակ շինարարության հեղինակ է։ Վերջինս մասնակցել էր նույն դպրոցի տենդերին և ավելի բարձր գումար առաջարկելու պատճառով չէր շահել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շինարարը պատմում է, թե ինչպես են իրեն վախեցրել, որ հրաժարվի շահած տենդերից՝ ի նպաստ «Լիլանարմ»-ի. Արթուր Չախոյանի հրապարակումը