Ամբողջ քաղաքը պարալիզացվում է, թե ինչ ա՝ մի ազգակործան պատուհաս պետք է այդտեղով անցնի. Գառնիկ Դանիելյան
Քաղաքական
15:02 28/05/2025
Հայաստան

Ամբողջ քաղաքը պարալիզացվում է, թե ինչ ա՝ մի ազգակործան պատուհաս պետք է այդտեղով անցնի. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանն ունեցած վախերի պատճառով է ճանապարհնեը փակել տալիս, նոր գնում միջոցառումների։

Հիշեցնենք, որ այսօր տևական ժամանակ փակել են դեպի Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը։

«Վախեցած է, տեսնում եք՝ հազարավոր անվտանգության աշխատակիցներով է ման գալիս, ամեն մի փթի տակ մի անվտանգության աշխատող կա։ Հազարավոր որ ասում եմ՝ չեմ չափազանցնում։ Որ մի տեղ է գնում, պետական բոլոր կառուցվածքներին ոտքի է հանում։ ԱԺ որ գալիս է, 25 անվտանգության աշխատակից է հետը բերում։ Կարմիր լույսի տակ կանգնո՞ւմ է։ Տեսե՞լ եք իր շարասյան երկարությունը, երբ մի տեղով անցնում է ամբողջ քաղաքը պարալիզացվում է, թե ինչ ա՝ մի ազգակործան պատուհաս այդտեղով պետք է անցնի»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամբողջ քաղաքը պարալիզացվում է, թե ինչ ա՝ մի ազգակործան պատուհաս պետք է այդտեղով անցնի. Գառնիկ Դանիելյան