Մահացել է հայ օպերային երգչուհի, դերասանուհի Էլվիրա Ուզունյանը
Մշակույթ
22:54 28/05/2025
Հայաստան

Մահացել է հայ օպերային երգչուհի, դերասանուհի Էլվիրա Ուզունյանը

Այսօր Բոստոնում մահացել է հայ օպերային երգչուհի, դերասանուհի Էլվիրա Ուզունյանը։ Նա 91 տարեկան էր։

Նա ծնվել է Թբիլիսում, 1963 թվականին ավարտել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիան։ 1962 թվականից Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։

Բնակվում էր ԱՄՆ-ում, որտեղ հանդես է եկել բազմաթիվ համերգներով։ Համագործակցում է ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ։ Բոստոնում ստեղծել և ղեկավարել է «Օգնենք երիտասարդ տաղանդներին» կազմակերպությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մահացել է հայ օպերային երգչուհի, դերասանուհի Էլվիրա Ուզունյանը