«Հրապարակ». Հովիկ Հովսեփյանի քրոջը Ավինյանն ազատել է աշխատանքից
Օրվա մամուլ
08:34 28/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Հովիկ Հովսեփյանի քրոջը Ավինյանն ազատել է աշխատանքից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևանի «Դավթաշեն» առողջության կենտրոնի տնօրեն Ջեննի Հովսեփյանը: Ջեննի Հովսեփյանի ազատման պատճառը, ըստ հրամանի, նրա հետ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտն է:

Ջեննի Հովսեփյանը Հովիկ Հովսեփյանի քույրն է, որը երկար տարիներ զբաղեցրել է  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետի պաշտոնը: Նրա նկատմամբ քրեական վարույթ կա հարուցված, նա 2018 թվականին մեկնել է Հայաստանից և այլևս չի վերադարձել: Ոչ միայն Հովսեփյանի քրոջ, այլ նաև փեսայի դեմ այս տարիներին հեղափոխական իշխանությունների կողմից որոշակի գործընթացներ հարուցվեցին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հովիկ Հովսեփյանի քրոջը Ավինյանն ազատել է աշխատանքից