Դեռահասների ծննդյան երեկույթը ավարտվեց սպшնդով, հայտնաբերվել է 5 դի
Իրավունք
16:34 28/05/2025
Աշխարհ

Դեռահասների ծննդյան երեկույթը ավարտվեց սպшնդով, հայտնաբերվել է 5 դի

Բայկալսկում եռօրյա սուգ է հայտարարվել դեռահասների վրա դանակով հարձակման պատճառով։

Իրկուտսկի մարզի Բայկալսկում դեռահասների ծննդյան խնջույքն ավարտվել է ջարդով։ 17-ամյա տղան խոհանոցային դանակով հարձակվել է ընկերների վրա, ապա այրել տունը։ Հինգ մարդ մահացել է, այդ թվում՝ մարդասպանն ինքը։ Փրկվածներն ասել են, որ դա «սովորական ծննդյան օր է», սակայն տղաներից մեկը հանկարծ սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել: Քննիչները պետք է պարզեն, թե ինչն է նրան դրդել կատարել հանցագործությունը։

Բայկալսկի ծայրամասում գտնվող մասնավոր տներից մեկում գիշերը հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ժամանել են Գորնի Բայկալ և հայտնաբերել են հինգ դեռահասների դի։ Մեկ երիտասարդ մահացել է հրդեհից, մյուսները՝ դանակահարված վնասվածքներից։

Եվս չորս դպրոցականների հաջողվել է փախչել այրվող շենքից՝ նրանք տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Տուժածներից մեկը՝ 14-ամյա դպրոցականը, գտնվում է ծանր վիճակում՝ պարանոցի վնասվածքով։

«Գազետա ռու»-ն հայտնում է, որ միջադեպի հիման վրա Իրկուտսկի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց սպանության և  սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ մայիսի 28-ին դպրոցականների մի մեծ խումբ հավաքվել է տանը՝ նշելու 15-ամյա Անաստասիայի ծննդյան օրը։ Դեռահասները գնել էին օղի, ջին, ոչ ալկոհոլային կոկտեյլներ և գարեջուր, կերել սենդվիչներ և դոշիրակի լապշա:

Գիշերվա մոտ շատերը սկսել են հեռանալ, նաև ծնունդը նշողը: Տանը գիշերել են ինը հոգի, այդ թվում՝ 17-ամյա Միխայիլը։ Ինչ-որ պահի նա վերցրել է դանակը և հարձակվել սենյակում գտնվող բոլորի վրա։

«Ես գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ գտնվող մի աղջկա խոսքերից: Ինչպես հասկացա, տղան՝Միխայիլը սկսեց անհանգստացնել խնջույքին ներկաներից մի աղջկ: Նա սկսել է բոլորին արթնացնել, որպեսզի նրանք կարողանան օգնել նրան: Նրանք փորձեցին հանգստացնել ագրեսիվ տղային: Աշակերտուհիներից մեկն առաջինն էր պաշտպանել աղջկան: Նա, ըստ երևույթին, առաջինն է սպանվել», -ասել է դպրոցականի ընկերուհին:

Այд մասին հայտնել է նաև RT Telegram ալիքը։ Ըստ այդմ՝ աղջիկներից մեկը, իբր, հարձակման պահին մարմնով ծածկել է ընկերուհուն։

16-ամյա Պոլինան, 14-ամյա Վադիմը, 14-ամյա Օյբեկը և 13-ամյա Կոլյան տեղում մահացել են, ևս չորսը՝ վիրավորվել։ Դրանից հետո Միխայիլը միացրել է գազն ու հրդեհել, ինչից էլ մահացել է։

Աղջիկներից մեկին հաջողվել է փախչել՝ մահացած ձևանալով։ Հրդեհը բռնկվելուն պես նա դուրս է վազել տնից ու վազել է հարևանների մոտ՝ օգնության համար։ Նրանք դեպքի վայր են կանչել ոստիկանություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դեռահասների ծննդյան երեկույթը ավարտվեց սպшնդով, հայտնաբերվել է 5 դի