Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այդ աղյուսներն իրենց գործը չեն անելու, պիտանի չեն. «Էրեբունի» թանգարանի գլխավոր ֆոնդապահ
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի համար ապրիլի 8-ին նշանակված մրցույթում հաղթող չի եղել։ Լրագրողներին ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Թելունցը։
Նա հայտնեց, որ հաջորդ մրցույթը նշանակված է հունիսի 27-ին։
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ահազանգին, որ Կարմիր բլուրում ուրարտական շրջանի պատը վերականգնելու նպատակով արտադրված աղյուսներն այժմ բացիթողի վիճակում են, Թելունցն ասաց, որ պայմանագիրը ֆրանսիական կողմի հետ ավարտված է, արտադրել են 1000 հատ աղյուս, սպասում են նոր պայմանագրի։
Նա նշեց, որ աղյուսները բացօթյա չեն, ծածկել էին կապույտ թաղանթով, որ չփչանային։
«Մեկ է՝ այդ աղյուսներն իրենց գործը չեն անելու, պիտանի չեն։ Ես այդպես եմ գտնում։
Այն, որ ֆոնդում ունենք Կամիր բլուրի 3000 տարվա աղյուսներ, դրանք ոչ մի բան չեն լինում, դա ուրիշ։ Իսկ դրսում եղածն արդեն փշրվում է»,- ասաց Անահիտ Թելունցը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի Հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև կնքված պայմանագրով պետք է վերականգնվիր Կարմիր բլուր հնավայրի աղյուսաշեն պատերից մեկը։ Նախագիծն իրագործելու համար Կարմիր բլուրում ստեղծվել է աղյուսի արտադրամաս, արտադրվել էին ավելի քան 1000 աղյուս: Վերականգնման աշխատանքները նախատեսվում էին 2024-ի ապրիլից: