Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելաբնակ. Պապան բանկերից վարկ վերցնի, 10 տարի ճռռա, որ իմ տղան գա Հայաստան, տատին-պապին տեսնի
«Ամենաաբսուրդ, անհեռատես, Հայաստանը քանդող, հայաստանցիներին, ովքեր հեռացել են Հայաստանից թալանող օրինագծի մասին։ Հիմա ես տղայիս իր տատին ու պապին տեսնելու համար Իսրայելի բանկերից 39.000 դոլար պարտք պետք է վերցնեմ, որ տղաս գա՞ Հայաստան մինչ բանակ ծառայելն Իսրայելում։ Այսինքն ստիպում են, որ փողով հրաժարվեմ քաղաքացիությունից»,-գրում է «Իսրայելահայեր» թերթի խմբագիր, Իսրայելում ապրող Արտյոմ Չեռնոմորյանը։
«Տավարիշչի ՔՊ֊ականы, ոչ բոլոր Սփյուռքում ապրող հայերն են միլիոնատեր, ոչ բոլորն են ուզում իրենց քաղաքացիությունից հրաժարվել։ Հիմա ինչ է ստացվում, որ տղաս Իսրայելի բանակում ծառայելուց հետո, կամ դրանից առաջ 16 տարեկանից հետո Հայաստան գալու իրավունք չունի, այսինքն ունի բայց պտի սկզբում հայկական բանակում ծառայի, հետո Իսրայելի։ Նա Իսրայելի քաղաքացի է, ծնվել է այստեղ, ծանոթ չէ թե իրականում քուչեքում ինչ կա չկա, ռազբիրատ, աբսուժդատ, ու նման այլ «հետաքրքիր» թեմաներ, պետք է գա Հայաստանում ծառայի կամ ընդհանրապես չգա այլևս Հայաստան, կամ էլ պապան բանկերից վարկ վերցնի, 10 տարի ճռռա, որ իմ տղան տատին պապին տեսնի կամ Հայաստան գա 16 տարեկանից հետո կամ մինչև Իսրայելում բանակը ավարտի թղթով գա Հայաստան ու ապացուցի որ բանակ է ծառայել(թարմացրեցի նոր)։
Իմ նման միլիոնավոր մարդիկ նույն վիճակում կհայտնվեն։ Սփյուռքին հանգիստ թողեք, թալանելու ձև եք նոր փնտրում, լավ չեք՞ Հայաստանում էնքան փող կա, տեղն էլ գիտեք, էլի ընկաք ժողովրդի ջանը՞ Իսրայելի բանակի օրինակը վերցրեք, մանկապարտեզից այնպես են ուղղորդում, որ բանակ չգնալը դա աշխարհի ամենավատ բանն է ու հրեաները աշխարհի բոլոր երկրներից ինքնակամ բանակ են գալիս, որովհետև այդ բանակում չաստի լավ տղա չկա, որ պապան միլիոններով փող է տվել, որ ինքը չստիկներով ֆռռա, մի ամիս չստիկով ֆռռա ըստ ձեր այս ուղեղի փայլուն փայլատակումների, իսկ էն փող չունեցողը 2 տարի պլացում քայլի՞։
Լավ չեք՞ Իբր փողի հարց եք լուծում՞ Նիկոլի պողպատի չաքուջը ուրա, հատիկ ֊հատիկը՞։ Դրանց թափ տվեք, գողացած միլիարդները վերցրեք, 7 տարի ինչ եք անում։ 10 Էջ կարող եմ գրել այս օրենքի անիմաստության, աբսուրդի, անհեռատեսության սոցիալական անհավասարությունը խորացնելու, երկիրում կաստաների ստեղծման հետ կապված։ Օրենք ե՞ք ուզում եկեք Իսրայել, ուսումնասիրեք։ Այստեղ 3մլն շեկել եկամուտ ունեցողը որպես բանկի կառավարիչ 2000 դոլար ստացողի հետ նույն խրամատում կռվում և զոհվում են ու իրենց իրավունքները հավասար են։ Այնպիսի բանակ են ստեղծել, որ երեխաները ծնողների հետ կռվում են տանը որ առաջնագիծ գնան ու ոչ թե օֆիսում ծառայեն։ Այստեղ բանակային ստորաբաժանումների ցանկը բացում ես ու ուղղակի զարմանում զորամիավորումների, դրանց տեսակների, մասնագիտութունների հետ կապված։
Զինակոչիկը քննություն է տալիս սկզբում, խորապես ստուգվում է նրա տրամաբանելու մակարդակը, տարբեր առարկաների իմացությունը և ըստ գնահատականների բացվում է մի հսկայական ցանկ, թե որտեղ ես ուզում ծառայել, նավի վրա սուզանավի մեջ, օդաչու, ԱԹՍ֊ի օպերատոր, Երկաթյա գմբեթի վրա և այլն։ Այ սա է բանակը։ Հիմա 23 տարի գիշեր ցերեկ մտածում ենք ինչպես Հայաստանին օգտակար լինենք, սրանք օրենք են ուզում անցկացնել որ մեզ թալանեն Սփյուռքում ու ստիպեն որ քաղաքացիությունից հրաժարվենք, հարց չկա, կանենք, Հայաստանի փոխարեն Վրաստանում երեխաները տատիկ պապիկներին կտեսնեն, հետո բա....
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը գիտի ինչ եք մոգոնել։ Այնպիսի բանակ ստեղծեք, որ մեր տղաները ուզենան ինքնակամ գալ Հայաստանում ծառայելու, այ խելոքներ, ոչ թե գիշեր ցերեկ մտածեք հայ ժողովրդին թալանելու մասին։ 2019 ես էլ մյուսների նման բնակարան գնեցի Հայաստանում, քիչ էր մնացել, մտածում էի արագ վերադառնալ, առռը հա, ինչ օյին բերեցին, որ գաս հետ, այստեղից գոնէ ավելի օգուտ եմ տալիս Հայաստանին բոլոր առումներով, մինչև այս պահը»։