«Հրապարակ». Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը
Օրվա մամուլ
08:42 29/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանության ներսում շրջանառվող տեղեկության համաձայն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Հիշեցնենք, որ ռուսական կողմը փորձում է Սյունիքում հյուպատոսություն բացել դեռևս 2023 թվականից։ Մինչդեռ 2022-ից Կապանում հյուպատոսություն ունի նաև Իրանը, մոտ օրերս էլ Ֆրանսիայի հյուպատոսություն է բացվելու Գորիսում։

Չնայած ռուսական կողմը հայտարարել է, որ մինչև մայիսի վերջ կլինի կոնկրետ պայմանավորվածություն, սակայն մեր աղբյուրներն ասում են՝ ամեն ինչ արվելու է, որ հյուպատոսությունը չբացվի։ Երեկ կապանցի ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը մեր հարցին, թե ինչու է ձգվում բացումը, աբսուրդ պատասխան տվեց, թե խնդիրը համայնքապետի դաշտում է՝ տարածքի խնդիրը չի լուծվում, հյուպատոսության համար տարածք են ման գալիս, ինչն էլ ձգձգման պատճառն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը