Սրտխառնոցով «Մուրացան» տեղափոխված 1.5 տարեկան երեխան մահացել է
Առողջություն
08:07 29/05/2025
Հայաստան

Սրտխառնոցով «Մուրացան» տեղափոխված 1.5 տարեկան երեխան մահացել է

Վեդի քաղաքից մեկ օր առաջ մայրը տաքսիով սրտխառնոց ունեցող մեկ ու կես տարեկան որդուն՝ Արթուրին տեղափոխում է «Մուրացան» մանկական հիվանդանոց։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամեր անց մորը հայտնում են, որ երեխան մահացել է։ Երեխայի հայրը գտնվում է Ռուսասանում, նրան արդեն հայտնել են ողբերգության մասին։

Հարազատները նշել են, որ մինչ այդ երեխան առողջ, առույգ է եղել, որևէ խնդիր չի ունեցել, հիվանդանոց տեղափոխելիս էլ ու դրանից հետո գիտակցություն է ունեցել։ Նրանք մեղադրում են բժշկին, որը միանգամից չորս ներարկում է կատարել երեխային, ինչի հետևանքով երեխայի մոտ սրտի կանգ է գրանցվել։

Հիվանդանոց են ժամանել ու փաստաթղթեր կազմել իրավապահները, դրանք հանձնվել են ՔԿ։ Հարազատները պահանջում են արդար քննություն ու խիստ պատիժ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սրտխառնոցով «Մուրացան» տեղափոխված 1.5 տարեկան երեխան մահացել է