Աբրահամյան. ԱՄՆ պետքարտուղարի ու ՌԴ ՊՆ-ի հայտարարությունները կապ ունեն ոչ միայն բանակցային գործընթացում առկա վիճակով, այլ արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած այնպիսի դիմակայությամբ
Քաղաքական
10:04 29/05/2025
Հայաստան

Աբրահամյան. ԱՄՆ պետքարտուղարի ու ՌԴ ՊՆ-ի հայտարարությունները կապ ունեն ոչ միայն բանակցային գործընթացում առկա վիճակով, այլ արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած այնպիսի դիմակայությամբ

Մի քանի օրվա տարբերությամբ, ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել են Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը: Նախ ԱՄՆ կոնգրեսում պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, ավելացնելով, որ ԱՄՆ-ն փորձում է այն կանխել: Ապա մի քանի օր անց, ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարն է խոսել Սյունիքի շուրջ ստեղծված լարվածության մասին: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշում է, որ այս հայտարարությունները հետաքրքրական էին առաջին հերթին այն տեսանկյունից, որ վերջին ամիսներին արտերկրից հնչող հայտարարությունները որպես կանոն լավատեսության և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտի մոտալուտ հանգուցալուծման մասին էին:

«Վերևի 2 հայտարարություն հնչեցնողները պատահական դեմքեր չեն, առավել ևս` ներկայացնում են գերտերություններ, որոնք դետալային տիրապետում են մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը:

Իսկ թե ինչով է պայմանավորված այս հայտարարությունների հնչեցում, կարծում եմ, որ այն կապ ունի ոչ միայն բանակցային գործընթացում առկա վիճակով, այլ արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած այնպիսի դիմակայությամբ, ինչը կարող է իրադրային կտրուկ փոփոխությունների բերել»,-գրել  է Աբրահամյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աբրահամյան. ԱՄՆ պետքարտուղարի ու ՌԴ ՊՆ-ի հայտարարությունները կապ ունեն ոչ միայն բանակցային գործընթացում առկա վիճակով, այլ արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած այնպիսի դիմակայությամբ