Եվրոպայի 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
Սպորտ
10:53 29/05/2025
Աշխարհ

Եվրոպայի 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները

Football Benchmark Group գործակալությունը կազմել է ամենաբարձր շուկայական արժեք ունեցող եվրոպական ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը։ Առաջատարը «Ռեալ Մադրիդն» է։

«Արքայական ակումբի» գինը ներկայումս կազմում է 6.3 միլիարդ եվրո։ «Մանչեսթեր Սիթին», որը զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը, գնահատվում է 1.1 միլիարդ եվրոյով պակաս։ Առաջին եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 5.1 միլիարդ եվրոյով։

Եվրոպայի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների թոփ 10-ը.

1. «Ռեալ» (Իսպանիա) – 6.3 միլիարդ եվրո;

2. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 5.2 միլիարդ եվրո

3. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 5.1 միլիարդ եվրո

4. «Բարսելոնա» (Իսպանիա) – 4.5 միլիարդ եվրո

5. «Բավարիա» (Գերմանիա) – 4.3 միլիարդ եվրո

6. «Լիվերպուլ» (Անգլիա) – 4.1 միլիարդ եվրո

7. «Արսենալ» (Անգլիա) – 3.9 միլիարդ եվրո

8. «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) – 3.8 միլիարդ եվրո

9. «Տոտտենհեմ Հոտսպուր» (Անգլիա) – 3.6 միլիարդ եվրո

10. «Չելսի» (Անգլիա) – 2.9 միլիարդ եվրո:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եվրոպայի 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները