Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՔՊ-ականները մասնավոր զրույցներում չեն բացառում, որ վաղը Էրդողանն ու Ալիևը կարող են ասել, որ հայրենիքը սխալ տարածքում ես գտել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Առաջին հանրապետության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաև ՔՊ-ական շերտերում։ Այն ոչ միայն քննադատել են, այլև վտանգավոր զարգացումներ կանխատեսել, մասնավորապես՝ հայրենիքի մասին հատվածից. «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված, ի դեմս ՀՀ-ի, ի դեմս պետության։ 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով՝ մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել, այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»։
ՔՊ-ականները մասնավոր զրույցներում չեն բացառում, որ վաղը Էրդողանն ու Ալիևը կարող են ասել, որ հայրենիքը սխալ տարածքում ես գտել, դա ոչ թե ներկայիս 29 հազար 743 ք/կմ-ն է, այլ՝ 10 կամ 15 հազարը, հետևաբար, պետք է կրկին վերագտնել իրական հայրենիքը։ Եվ կկրկնվի «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք ճանաչի» պատմությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում ։