Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վայրկյան անգամ չեմ բացառում, որ Փաշինյանը պայմանավորված լինի Ալիևի հետ. Մամիջանյան
«Էսկալյացիայի վտանգի մասին խոսում են բոլորը, բացի Հայաստանի պաշտոնյաներից»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա հիշեցրեց 2018 թվականին, երբ որ ադրբեջանական զինուժի կուտակումներ կային, բոլորն ասում էին դա սուտ է, արվում է նրա համար, որպեսզի ցույցները մարվեն և այլ. «Արդյունքում երկու ամիս անց տարածքային կորուստ ունեցանք Արարատի մարզի հարող տարածքում։ Եթե ՊՆ-ի մտքով անցնի սա հերքել՝ դրա համար կփոշմանեն, վստահեցնում եմ։
Իրենք միտված են անելու ամեն ինչ, որ սպիտակեցնեն Ադրբեջանին։
«Միջազգային տարբեր կառույցների, գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հասկանալի է դառնում, թե ինչքան վտանգավոր է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ թե տարածաշրջանային տրամաբանության, թե աշխարհաքաղաքական դրության մեջ»,- ասաց Մամիջանյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է Փաշինյանը պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ, որպեսզի կրակոցներով լարվածություն ստեղծի մեկ այլ խնդիր լուծելու համար, բայց ոչ պատերազմի, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց. «Եթե ձեր հարցն է՝ բացառո՞ւմ եմ արդյոք այն հավականությունը, որ Փաշինյանը պայմանավորված լինի Ադրբեջանի հետ այս կամ այն մակարդակի էսկալյացիա իրականացնել, որպեսզի դրանով վախեցնի հայ ժողովորին, վայրկյան անգամ չեմ բացառում։ Դա լրիվ իր ոճի մեջ է, նա արդեն մի անգամ Ալիևին խնդրել է ներքաղաքական խնդիրները կարգավորելու համար նվազեցնել սահմանային լարվածությունը, կարծում եմ, հենց այդ ժամանակ է Փաշինյանը խոստումներ տվել։
Ակնհայտ է, որ եթե 2018-ին Ալիևին բան է խնդրել, որը կատարվել է, դրա դիմաց առնվազն խոստում է տվել։
Ես որևէ պարագայում չեմ բացառում ցանկացած սցենար, որին կհամաձայնվի Փաշինյանը։ Ցանկացած բան, ինչ Ադրբեջանն ուզել է, ինքը կատարում է, անընդհատ նոր պահանջներ են գալիս։
Ադրբեջանի ախորժակը չի բավարարվելու»։