Նիկոլ Փաշինյանն ու կինը իրար հերթ չտալով շարունակում են կուսակրոնության ու եկեղեցականների մասին գրառումները
Քաղաքական
10:40 30/05/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանն ու կինը իրար հերթ չտալով շարունակում են կուսակրոնության ու եկեղեցականների մասին գրառումները

Նիկոլ Փաշինյանն ու կինն առավոտից իրար հերթ չտալով շարունակում են վիրավորական, թիրախավորող գրառումներ անել բարձրաստիճան եկեղեցականների մասին։
Քիչ առաջ Փաշինյանը գրել է.

«Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։

Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»։

«Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։

Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։

Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»։

Փաշինյանի կողակիցն էլ գրել է.

«Նման իրավիճակներում միշտ երկու անդուր երեւույթի ենք բախվում.

1. Տգեղ , անտակտ «խրախճանք», ծաղր, բուլինգ։

2. Կեղծ բարեպաշտություն, գոլ խորհուրդներ, «լացացնող» ապշահար վրդովմունք։

Երկուսն էլ ավելորդ են եւ անպտուղ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլ Փաշինյանն ու կինը իրար հերթ չտալով շարունակում են կուսակրոնության ու եկեղեցականների մասին գրառումները