Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյան-Հակոբյան զույգի գրոհը պլանավորված քաղաքացիական պատերшզմի, թերևս, առաջին կրակngն էր՝ նախնական փուլի սկիզբը. Արմեն Այվազյան
«Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է գաղութացված պետություն, որի գլխին կանգնած է օտար շահերի սպասարկու դրածո վարչակարգ, որն իրականացնում է մի շարք համակարգված հակապետական և հակաժողովրդական գործողություններ»,-գրել է ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
Նա նշել է. «Դրանց թվում են հասարակական գիտակցության նպատակաուղղված ձևախեղումը և ազգային ինքնության ապամոնտաժումը՝ ներքին պառակտման սերմանմամբ ու խրախուսմամբ։
Այսօր ՀՀ քվազի-իշխանության պարագլուխն ու նրա կողակիցն իրականացրին հերթական ուղղորդված հարձակումները՝ միաժամանակ թիրախավորելով թե՛ Հայոց Եկեղեցին, թե՛ ազգային արժեհամակարգի հիմքերը։ Գործընթացը չի սահմանափակվելու միայն այս ոտնձգություններով, քանի որ խամաճիկ վարչակարգի առջև դրված է հստակ ռազմավարական առաջադրանք՝ ոչնչացնել և ճնշել բոլոր ազգային ուժերին՝ ճանապարհ հարթելով Հայաստանի ամբողջական թուրքացման և արտաքին թշնամական վերահսկողության հաստատման համար։ Նմանատիպ հարձակումներն ու ոտնձգություններն աստիճանաբար շատանալու են ու է՛լ ավելի սանձարձակ դառնալու։
2021 թվականից ի վեր բազմիցս ընդգծել եմ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարմամբ երկիրը քայլ առ քայլ անցում է կատարում գաղութացումից դեպի լիակատար ազգային և սոցիալ-քաղաքական ստրկացում։ Ծրագրված է հասունացնել ու, ի վերջո, հրահրել մեծ քաղաքացիական պատերազմ, որի հետևանքով Հայաստանը երաշխավորված կերպով կործանվելու է։ Փաշինյան-Հակոբյան զույգի այսօրվա գրոհը պլանավորված քաղաքացիական պատերազմի, թերևս, առաջին կրակոցն էր՝ նախնական փուլի սկիզբը։
Բայց ո՞վ է կոչված կանխելու այդ քաղաքական ապոկալիպսիսը և պետականության կորուստը։ Իբրև կանոն, անղեկավար ժողովուրդն ու հասարակությունը ի վիճակի չեն ինքնաբուխ կերպով դուրս գալ փողոց՝ դիմակայելու լավ կազմակերպված և ոստիկանությամբ ու այլ ուժային կառույցներով պաշտպանված դրածո իշխանությանը։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման դիմադրությունը հնարավոր է դառնում միմիայն վճռական ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդությամբ կամ ազգային զինվորականության անմիջական միջամտությամբ։ Ցավոք, ներկայումս Հայաստանում չկա ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը։
Այնուամենայնիվ, Հայաստանի գահավիժումը հնարավոր է կանխել, եթե Հայոց Եկեղեցին և բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնաբար կամուրջներ այրեն՝ վճռականորեն խզելով իրենց ներքին կապերը թուրքացման և քաղաքական վասալացման ուղեգիծ որդեգրած խունտայի հետ։ Այդ քայլերը կարող են դրսևորվել քաղաքական, իրավական և հոգևոր-եկեղեցական ոլորտներում։ Առնվազն մեկ առարկայական քայլ պետք է լինի խորհրդարանական ընդդիմության կողմից պատգամավորական մանդատներից հրաժարումը, իսկ մյուսը՝ Հայոց Եկեղեցու կողմից համազգային բանադրանքի արարողակարգի իրականացումը։
Փաշինյանի և նրա արբանյակների՝ օտար թելադրանքով ու ցուցումներով որդեգրած ռազմավարությունը՝ քաղաքացիական պատերազմի հրահրումը և Հայաստանի թուրքացումը, պետք է կանխվի քաղաքական և հոգևոր ինքնապաշտպանության բոլոր օրինական միջոցներով — ամեն գնով»։