Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում. Ասողիկ աբեղա Կարապետյան
Օրվա թեմա
12:28 31/05/2025
Հայաստան

Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում. Ասողիկ աբեղա Կարապետյան

«Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում»,- գրել է Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգամ ու անխոհեմ կամակատարների, որոնք իրենց խոսքերով ու գործողություններով գայթակղության քար են դառնում՝ հարվածելով Պետությանն ու Սուրբ Եկեղեցուն:

Քաջ լինենք և չտրվենք այդ չարահնար կործանարար գայթակղությանը՝ դառնալով չարագործներ, դառնալով ստոր անձեր: Հաստատուն մնանք մեր հավատքի մեջ, հավատարիմ լինենք մեր Հայրենիքին՝ բարձր պահելով վարկը մեր հարազատ Երկրի և անեղծ՝ սրբությունը մեր հերոս Եկեղեցու»,- նշել է Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում. Ասողիկ աբեղա Կարապետյան