Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն
Աշխարհում
18:13 31/05/2025
Աշխարհ

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում՝ կարիերայում երրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել էր նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder