Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՔՊ խմբակցությանը հրահանգվել է՝ մարտական պատրաստության գալ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ ՔՊ խմբակցությանը հրահանգվել է՝ մարտական պատրաստության գալ. հունիսի 4-ից ԱԺ հանձնաժողովներում քննարկվելու է 2024 թ. բյուջեի կատարողականը, որին 2 շաբաթ ժամկետ է հատկացված։ Նրանց հանձնարարվել է ոչ այնքան Փաշինյանի կառավարության արած-չարածը ներկայացնել, որքան նախկինի հետ համեմատել և քննարկումը վերածել նախկինների դեմ հերթական արշավի։
Բացի այդ՝ ՔՊ-ում ոմանք, ատամները սրած, սպասում են, որ իրար վրա «բոչկա գլորեն»։ Հունիսը ՔՊ-ականների համար ծանր ամիս է լինելու, կատարողականին հաջորդող շաբաթն էլ նստաշրջանի վերջին հերթական նիստերն են, որի ավարտից հետո ՔՊ-ում 1-2 արտահերթով օրակարգում մնացած նախագծերը կընդունեն և կգնան արձակուրդ: Թեև բոլորն անհանգիստ են, որովհետև առջևում սեպտեմբերյան համագումարն է և ՔՊ վարչության ինտրիգային ընտրությունները։ Այնպես որ, ամառն իսկապես թեժ է լինելու ՔՊ-ում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։