Որ տարիքից կարելի է ծակել երեխաների ականջները և ինչպիսին լինեն առաջին ականջօղերը
Հասարակություն
09:42 31/05/2025
Աշխարհ

Որ տարիքից կարելի է ծակել երեխաների ականջները և ինչպիսին լինեն առաջին ականջօղերը

Երբ է արժե գնել երեխաների համար առաջին ականջօղերը և ինչին ուշադրություն դարձնել ընտրության ժամանակ: Գազետա.ռու-ի հետ զրույցում այս հարցերին պատասխանելով  բժիշկ Աննա Մատվեևան՝  նախ ասել է, որ ականջները կարելի է ծակել ցանկացած տարիքում, սակայն մասնագետների մեծ մասը խորհուրդ է տալիս դա անել ոչ շուտ, քան 3-5 տարեկանում:

«Այս տարիքում երեխան արդեն ունի բավականին ուժեղ իմունային համակարգ, նա կարողանում է հասկանալ պրացեդուրայի անհրաժեշտությունը և հետևել խնամքի կանոններին», - բացատրում է բժիշկը։

Խորհուրդ է տալիս այդ երեխաների ականջերը ծակելու համար դիմել մասնագետ բժշկի կլինիկայում՝ օգտագործելով ստերիլ բժշկական ասեղ, այլ ոչ թե «ատրճանակ», որը կարող է վնասել հյուսվածքը:

Առաջին զարդերի համար նյութը պետք է լինի հիպոալերգիկ՝ 585 հարգ ոսկի, պլատին, բժշկական  պողպատ և տիտան։

Ամենահարմար մոդելներն են անգլիական կամ օղակաձև կողպեքով մոդելները, օղակաձև կեռիկներ, որոնք միանում են իրար: Մանկական զարդերի չափը սովորաբար 1 սմ-ից մինչև 10-13 մմ է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որ տարիքից կարելի է ծակել երեխաների ականջները և ինչպիսին լինեն առաջին ականջօղերը