Փաշինյանն այրում է կամուրջները հասարակության իշխանական և ոչ իշխանական հատվածների մեջ. Արա Պողոսյան
Քաղաքական
13:37 01/06/2025
Հայաստան

Փաշինյանն այրում է կամուրջները հասարակության իշխանական և ոչ իշխանական հատվածների մեջ. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Իսկ մտածե՞լ եք, թե ի՞նչ նպատակ ունի ներքին թշնամությունը բորբոքելը։ Հակաեկեղեցական քարոզի արտաքին ասպեկտը հասկացանք։ Հիմա ներքինը.

Ուրեմն`

Արդեն ակնհայտ է դառնում, ո'չ ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են հիասթափվում այս իշխանություններից։

Բայց նրբությունն այն է, որ նոր հիասթափվողները ավելի մեծ ատելությամբ են լցված իշխանության դեմ։

Սա մահացու վտանգ է իշխանության համար, հետևաբար հիմա փորձում է հասարակության տարբեր շերտերի մեջ լարել ներքին ագրեսիան, այրելով կամուրջները հասարակության իշխանական և ոչ իշխանական հատվածների մեջ։

Հաջորդը ունեցած համախոհներին համախմբելն է այնպիսի գաղափարի շուրջ, որից հետ քայլ անելն այլեւս հնարավոր չի լինի` հակառակ ճամբարում ընդունող չի լինի։ Ասել է թե` եթե նույնիսկ փոքրաթիվ համախոհներ մնան, պետք է ստեղծվի ագրեսիվ փոքրամասնության էֆեկտ, որտեղ փոքրաթիվ զանգվածը մի ամբողջ ժողովրդի աղմուկ պետք է անի։

Ահա', սրանով է նաև պայմանավորված մերձիշխանական հատվածի ագրեսիվ հարձակումները տարբեր անհատների վրա, ովքեր հաշտ չեն Եկեղեցու նկատմամբ հարձակման փաստին, որը առնվազն ողջամիտ կասկած է հարուցում, որ թելադրված է թշնամու կողմից, որպես ինքնակազմակերպման այլընտրանքային զորեղ ուժ։

Հիմա` ամեն ինչ արվում է, որպեսզի գրգռեն յուրային զանգվածին, հասցնեն ագրեսիվ ինքնապաշտպանության վիճակի, որից հետո բանականության ձայնը կլռի և կմիանա դատարկ կատարողի ֆունկցիան։

2026-ը նման է լակմուսի թղթի, և հիմա 2026-ին ընդառաջ որոշվել է ստեղծել ներքին թշնամու նոր կերպար, որի դեմ խելագարված ամբոխները պիտի սկսեն արշավ...

Հ.Գ. Վստահաբար, որևէ անհատի հետ խնդիր չկա, խնդիրը տեխնոլոգիան է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանն այրում է կամուրջները հասարակության իշխանական և ոչ իշխանական հատվածների մեջ. Արա Պողոսյան